Նախագահը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու որոշումը

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի նստավայրից։