Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:

«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է  թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է, որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հիշեցրել է Ազնավուրն ու հավելել, որ զոհերը հավերժ կմնան իրենց սրտերում: