Տավուշի մարզպետի տեղակալը ազատվել է պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից», նշվում է հրամանի մեջ: