ՀՀԿ-ն «երկու ղարաբաղցիների» ներքին գործերում

ՀՀԿ-ն «երկու ղարաբաղցիների» ներքին գործերում
ՀՀԿ-ն «երկու ղարաբաղցիների» ներքին գործերում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՀՀԿ-ականներն այս անգամ կարծես թե առանձնապես կոշտ պատասխաններ չտվեցին: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին խորհուրդ է տվել, որ չմիջամտեն «երկու ղարաբաղցիների» ներքին գործերին:
ՀՀԿ-ի բավական պասիվ եւ զուսպ արձագանքը իսկապես ուշագրավ է: Հավանական է, որ դա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պայմանավորվածության արդյունք է՝ Քոչարյանն ընդունում է պարտությունը, իսկ Սերժ Սարգսյանն էլ համաձայնում է արժանանալ մի քանի կսմիթի:
Միգուցե բանը պայմանավորվածությունն էլ չէր, այլ հարցազրույցի բովանդակությունն ինքնին:

Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանդես եկավ կապիտուլյացիոն հայտարարությամբ:

Նա իհարկե փորձել էր բավական նրբորեն խայթել Սերժ Սարգսյանին, բայց դրա բովանդակությունն ընդհանուր առմամբ այնպիսին էր, որի դեպքում առավել նախընտրելի կդիտվեր լռելը, քանի որ ասված ամեն բառն աշխատում է հեղինակի դեմ:

Գուցե դրա համար էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին հրահանգել է հանդես չգալ պատասխան խայթոցով, համարելով, որ Քոչարյանն արդեն ինքն իրեն խայթել է իր հարցազրույցով: Կարդալ ավելին