«Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը»,– ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբաններին մուտք գործել տան տարածք։
Տոնոյանի խոսքով՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։



















