Շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում: