Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ, նախկինում Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը: 

Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանոցը ադրբեջանցիները քանդել են դեպի Թաղավարդ տանող ճանապարհը լայնացնելու նպատակով: 

«Թշնամին շարունակում են իր վայրագ քաղաքականությունը: Այս իրողությունը համարում եմ վանդալիզմի հերթական ապացույց: Ինչպես հայկական եկեղեցիներն ու հայկական մշակույթն են ոչնչացնում, այնպես էլ գերեզմանոցների հետ են վարվում»,- մասնավորապես ավելացրել է Կ. Պետրոսյանը: