Վանաձորի Բազում և Դիմաց թաղամասերի ու հարակից տարածքների բնակիչները շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենան. Պապիկյան

Վանաձորում նախատեսվում է 13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: 

Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Վանաձորի Բազում և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։

Լեռնապատում նախատեսվում է 

Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։ 

Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։ Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան և Վահագնի համայնքներում։

Լոռիում այս փուլում նախատեսվում է ներդնել 6 միլիոն 963 հազար եվրո։ Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։

3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` #Վանաձոր և #Լեռնապատ համայնքներում✅Վանաձորում նախատեսվում է13,93 կմ ջրատար…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Thursday, May 6, 2021