44-օրյա պատերազմի և ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ամբողջական ու լիարժեք ենթարկվեն քննության: Այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սա ուզում եմ որ լինի մեր պարտավորությունը, թեկուզ՝ նախընտրական, որ մենք այդ օրակարգը ընդունում ենք բոլոր հնարավոր մանրամասներով: Վարչապետը և ով անհրաժեշտ է պետք է հարցաքննվի: Ես պատրաստ եմ: Պատրաստ եմ ոչ միայն դե յուրե, այլ նաև այլ առումներով: Եկեք պայմանավորվենք, որ դա պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքներից մեկը», -հայտարարել է Փաշինյանը: