Ավստրիայի կանցլերի նստավայրի տանիքին բարձրացվել է իսրայելական դրոշը՝ ի նշան համերաշխության:
Այդ կապակցությամբ Ավստրիայի կանցլեր Սեբաստաին Կուրցը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր, ի նշան Իսրայելի հետ համերաշխության, դաշնային կանցլերի նստավայրի տանիքին բարձրացվել է Իսրայելի պետական դրոշը:
Իսրայելի նկատմամբ ահաբեկչական հարձակումները պետք է դատապարտել խստագույնս: Մենք կանգնած ենք Իսրայելի կողքին»: