ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Անկախ դիտորդ» դաշինքում անընդունելի ենք համարում հանրային հիմնարկներում անձանց նկատմամբ (ընտրական կոնտեքստում) պարտադրանքն ու ռեպրեսիաները։
Նշված դեպքերից մի քանիով հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել (այժմ էլ Հ1-ում Արման Թաթոյանի հրապարակածի մասով ենք ներկայացնում)։
Չի կարող «վերևից» ներքև քարոզարշավին կամ հավաքին մասնակցելու հանձարարություն տրվել։ Դա անողները պետք է երկար տարիներ բանտում անցկացնեն՝ ՔՕ 211-րդ և 236-րդ հոդվածներով։
Մենք նաև ունենք արժանահավատ ահազանգեր ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամներին հանրային հիմնարկներում աշխատանքից ազատման վերաբերյալ։ Դա, ևս, խիստ անթույլատրելի, ապօրինի խայտառակություն է, որի դեմ պետք է պայքարել։
Նման դեպքերի մասին ապացուցողական փաստերի դիմաց պատրաստ ենք վճարել 500 հազար դրամ ու, անհրաժեշտության դեպքում, տրամադրել իրավաբանական աջակցություն՝ գաղտնի պահելով տեղեկատվության աղբյուրին»։



















