Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին. Լևոն Տեր-Պետրոսյան

Levon Ter-Petrosyan holds a speech during the conference of the Armenian National Congress at the RA Government’s session hall

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում իր ելույթն սկսելիս ասաց, որ այն հարցազրույցի ժանրով է. հարցը տալիս էր ու պատասխանում դրան:

Մասնավորապես հարցին՝ ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց.

«Նախևառաջ, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, հարյուր տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում։ Դա լուծված հարց էր այդ դաշինքի պարագայում, Նիկոլը երբեք չէր վերադառնա իշխանության:

Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում։ Ի դեպ, վերջինիս կողմի իմ առաջարկի մերծումից հետո ես նրան անկեղծորեն ասել եմ, որ նույնքան կատաղի ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ։

Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների խղճահարությանը, կարեկցանքին: Իսկ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին: Աշխարհը չի հասկանա, թե ինչպես է հայ ժողովուրդըղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը»: