ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանին ոստիկանները բերման են ենթարկել: Այդ մասին «Մեդիալաբին» ասաց փաստաբան Դավիթ Ավագյանը, որն այս պահին ոստիկանությունում ներկայացնում է Հարությունյանին:
«Այո, պարոն Հարությունյանին բերման են ենթարկել, այս պահին քննչական գործողություններ են իրականացվում», -ասաց Ավագյանը:
Հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկել Հարությունյանին, փաստաբանը չպատասխանեց՝ նշելով, որ բոլոր հարցերին կարող է պատասխանել ավելի ուշ, երբ ամեն ինչ պարզ լինի: