Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հունիսի 20-ին:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ТАСС-ը։

«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի սահմաններում, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ թիվը»,-ասել է նա՝ նշելով, որ կան ժամանակային սահմաններ, որոնց շրջանակում իրենց կտրվի վերջնական թիվը:

«Եվ մենք մեր դիտորդներին կուղարկենք այս ընդհանուր թվի սահմաններում»,-ասել է փոխարտգործնախարարը: