Bees ավիաընկերությունը Օդեսա-Երևան -Օդեսա երթուղով չվերթեր կիրականացնի

Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։