Ինչի համար փող կա, եւ ինչի համար փող չկա Հայաստանում

Ինչի համար փող կա, եւ ինչի համար փող չկա Հայաստանում
Ինչի համար փող կա, եւ ինչի համար փող չկա Հայաստանում

Հայրենական հեռուստաընկերություններից մեկի եթերում հարց է հնչում, կամ տեսակետ-մեկնաբանություն, թե այդ ինչ որակ ունի ադրբեջանական գերզինվող բանակը, եթե հայաստանցի 77-ամյա ծերունին անարգել հատում է Ադրբեջանի սահմանը:

Հայկական հեռուստաեթերում երբեք չի հնչի հարց, թե Տավուշի մարզում դեռ քանի բնակիչ պետք է մոլորվի եւ հայտնվի ադրբեջանական դիրքերում, որպեսզի այդ հատվածում ձեռնարկվեն հայաստանցիների մոլորվելու վտանգները կանխող խիստ միջոցառումներ:

Երբ Հայաստանի սահմանին ադրբեջանական դիվերսիայից կամ դիպուկահարի կրակոցից մի զինվոր է զոհվում, հայկական կողմը խրոխտ հայտարարում է պատասխանի եւ հատուցման մասին, հաճախ նույնիսկ վրեժ բառն օգտագործում: Բայց կրկին՝ չի հնչում հարցադրում, թե արդյոք սահմանին արվում է հնարավորը, զինվորների անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար:

Անշուշտ, ամեն հայ զինվորի կյանքի դիմաց հակառակորդին պետք է ստիպել հատուցել հնարավորինս շատ: Բայց, առաջին հերթին դա ոչ թե վրեժխնդրության ակտ պետք է լինի, այլ մարտական գործողություն, որն ունի հստակ նպատակներ ու թիրախներ եւ «վրեժի» փոխարեն, այդ գործողությամբ պետք է առաջնային լինեն հնարավորինս հեռանկարային խնդիրների լուծումներ:

Դրանից բացի, եթե օրինակ որեւէ մեկին թվում է, որ հայ մեկ զինվորի կյանքի դիմաց ադրբեջանցիների թեկուզ տասնյակ կյանքը դույզն իսկ մտահոգելու է Ալիեւին, ապա մեղմ ասած մոլորություն է: Հետեւաբար, թշնամուն կամ հակառակորդին հատուցում պարտադրելուց բացի, պետք է մտածել հայ զինվորի, սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը բարձրացնելու մասին:

Ինչպես լուծել այդ հարցը, երբ կա զինծառայողների թվաքականի, նաեւ իհարկե պրոֆեսիոնալիզմի խնդիր, քանի որ բոլորը չէ, որ կարող են լինել սահմանի բարդ հատվածների արդյունավետ պահապաններ:

Հայաստանում կան հարյուրավոր, հազարավոր ազատամարտիկներ, Արցախի պատերազմի մասնակիցներ, որոնք գտնվում են նյութական շատ ծանր վիճակում: Նրանցից շատերն իհարկե բավական տարիքով են, սակայն պատերազմական փորձն այնպիսին է, որ նրանք կարող են «մրցունակ» լինել գրեթե անփորձ զորակոչիկների համեմատ:

Ինչու՞ նրանց չներգրավել սահմանների պաշտպանության գործընթացի մեջ, ինչը միաժամանակ կօգնի թե անվտանգության մակարդակի բարձրացմանը, թե նաեւ այդ մարդկանց սոցիալական ծանր խնդիրների լուծմանը: Կարդալ ավելին