Երևանի բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման ծրագիրը

Երևանի հիմնական և միջնակարգ դպրոցներում իրականացվում են գիտելիքի հարստացման և կարողությունների զարգացման ծրագրեր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմյանը:

Նախորդ շաբաթ կայացել է ավագ դասարանների աշակերտների, տնօրենների և զինղեկների եռօրյա այցը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան՝ հագեցած տեսական և գործնական պարապմունքներով, ճանաչողական այցերով։

Բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման ծրագիր՝ նախատեսված ուսուցչական կազմի և աշակերտների համար, որն իրականացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։

Օրերս մեկնարկել է նաև դպրոցներում էկոակումբների հիմնման փորձնական ծրագիր, որի շրջանակներում լավագույն ծրագրերը ներկայացրած 12 դպրոցներին կտրվեն փոքր դրամաշնորհներ դրանք իրագործելու համար: