Դադարեցրեք, ուրիշ ճանապարհ գտեք իշխանության հասնելու համար կամ ավելի ճիշտ ձեռք քաշեք այդ մտքից. «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊՆ-ն պարզաբանեց, որ սոցկայքերում տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ Թե երբ եւ որտեղ է դեպքը տեղի ունեցել կհայտնի ուսումնասիրությունից հետո։

Թե ինչու ՊՆ-ն մոտ մեկ ժամ հետո արձագանքեց կարելի է քննարկել, բայց նման տեսանյութերի ուսումնասիրությունը եւ հանրությանը ստույգ տեղեկություն հաղորդելը ժամանակ է պահանջում։

Բայց կրկին առերեսվում ենք նույն իրավիճակին, երբ պետությանդ կամ ժողովրդիդ ցավ պատճառող երեւույթները դառնում են որոշների հրճվանքի շարժառիթն ու ամեն կերպ օգտագործվում սեփական շահի համար, ընդդեմ պետության։ Ե

թե անգամ պարզվի, որ ճիշտ է, դատապարտելի է զինվորների թեման օգտագործել քաղաքական շահելու նպատակով։

Զինվորները բոլորինս են անկախ քաղաքական պատկանելիությունից։ ԴԱԴԱՐԵՑՐԵ’Ք!!! Ուրիշ ճանապարհ գտեք իշխանության հասնելու համար կամ ավելի ճիշտ ձեռք քաշեք այդ մտքից»։