Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պետք է ուղղակի պաշտոնանկ արվեն ու հեռացվեն բանակից․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մարդկային առումով երեկվա հրապարակված տեսանյութն ինձ մոտ ոչ միայն վրդովմունք, այլև շոկ է առաջացրել:

Համոզված եմ, որ այս ամոթալի ու ստորացուցիչ իրողության համար մի քանի գեներալների ուսադիրներ պետք է պոկվեն, մի քանի գեներալներ ուղղակի հենց այսօր պետք է կալանավորվեն, իսկ պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է ուղղակի պաշտոնանկ արվեն ու հեռացվեն բանակից:

Բայց ես իսկապես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը փորձի առանց որևէ էմոցիայի, հստակ ու սթափ գիտակցմամբ պատասխանի շատ պարզ, միաժամանակ շատ կարևոր մի հարցի. Այս իշխանությունն ունա՞կ է ապահովել մեր պետության ու ժողովրդի անվտանգությունը, թե՞ ոչ…»։