«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում․ Factor.am

Քիչ առաջ խորհրդարան եկան իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Ժամը 11:30-ի սահմաններում մեկնարկեց խմբակցության նիստը, գրում է Factor.am-ը։

Թե ինչ հարց է քննարկվում նիստի օրակարգում՝ պատգամավորները հրաժարվում են մեկնաբանել։ Նշենք, որ չի բացառվում՝ այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարվի։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր շրջանառվող լուրերը, որ Ադրբեջանի հետ համատեղ նոր փաստաթուղթ կա, որն ինքը պատրաստվում է ստորագրել։ Եվ չի բացառվում, որ նիստը հենց այդ փաստաթղթին վերաբերի։