«Ազգային օրակարգ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Հակոբյանը

«Ազգային օրակարգ» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 84 թեկնածուով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։

«Ցուցակը գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդ համարն է Արա Գասպարյանը, երրորդ՝ Տաթևիկ Հակոբյանը»,- ասաց Գասպարյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարը ընդգծեց, որ ընտրություններից հետո բացառում են գործող իշխանության և նրան աջակցող ուժերի հետ որևէ համագործակցությունը։

Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։