Անհապաղ պահանջում ենք Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում․ Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝

անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։