Գուգարքի ոստիկանները հերթական անգամ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Փետրվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները շրջայցի ժամանակ ստուգել են Ձորագետ գյուղի 28-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փետրվարի 7-ին Դսեղ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։


Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին։ Քննությունը շարունակվում է։