Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա

Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը:

Ըստ նրա` տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է: Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին: