«Բելավիան» չի նախատեսում թռիչքներ իրականացնել դեպի Ղրիմ

Բելառուսական ազգային Belavia («Բելավիա») ավիաընկերությունը չի նախատեսում չվերթներ իրականացնել դեպի Ղրիմ, քանի դեռ համապատասխան քաղաքական որոշում չի կայացվել: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ընկերության ղեկավար Իգոր Չերգինեցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «Բելավիայի» ինքնաթիռները պարբերաբար թռչում էին թերակղզի, երբ այն Ուկրաինայի կազմում էր:

Հիշեցնենք` Ryanair-ի օդանավը առևանգելու և դրա ուղևորներից երկուսին` անկախ լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն ձերբակալելուց հետո արգելվել են բելառուսական ավիափոխադրողների թռիչքները եվրոպական բազմաթիվ երկրների օդային տարածքներով: