Մի շարք համայնքներում գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան, Պռոշյան և Մյասնիկյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը: 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21, 23, 25, 27, 29, 31, 33 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: 

Ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, Դուրյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 12-րդ փողոցների 1-ին նրբանցքի, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 4-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Բջնի, Ալափարս, Արզական, Կարենիս, Ֆանտան, Թեղենիք, Քարաշամբ, Աղվերան հանգստյան գոտու գազասպառողների և «Աշնաղ», «Եղիցի Լույս ՊՀ» ՍՊԸ-ների, «Նարինե Վարդանյան և ընկերներ» ԼԸ-ի, «Արմինե» արտադրական կոոպերատիվի, «Կայծ» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ասկե Գրուպ», «Ձուլակենտրոն», «Գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ների, «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գազամատակարարումը: