Առաջին ալիքը առաջիկա ընտրություններին քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Առաջին ալիքը առաջիկա ընտրություններին քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին։

Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին: Առաջին ալիքը նաև դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը: «Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին:

Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է: