«Իմ երազանքն է խաղաղություն»․ խորհրդարան էին այցելել պատերազմում անմահացած հերոսների երեխաները

«Իմ երազանքն է խաղաղություն»․ խորհրդարան էին այցելել պատերազմում անմահացած հերոսների երեխաները։

Նրանք պատմեցին, նկարեցին ու ներկեցին իրենց երազանքներն Ազգային ժողովի այգում։

Հայաստանի փոքրիկ քաղաքացիները խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպեցին #ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ։

Նրանք պատմեցին իրենց հերոսացած ծնողների մասին։ Խոսեցին իրենց երազանքի ուժեղ Հայաստանի եւ այդ երազանքի ճանապարհին իրենց անելիքների մասին։

Երեխաների այցն Ազգային ժողով ավարտվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումով, եւ հունիսմեկյան տպավորություններն ամբողջացան խորհրդանշական լուսանկարով։

Փոքրիկների այցն ավարտվեց, իսկ Ազգային ժողովի այգում մնացին նրանց՝ «ուժեղը մենք ենք», «սիրում եմ քեզ, իմ Հայաստան» տեքստերը։