Հրդեհ է բռնկվել Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում

Հունվարի 5-ին, ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։41-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ, մեկ ագրեգատ, վառելիքի համար նախատեսված 15 հատ պլաստմասսայե (20 լ) և 2 հատ ալյումինե (20 լ) տարա։