Ուսումնական տարվա սկզբին Երևանի կենտրոնում Ուսանողական այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ էստեղ անջրդի անխնամ վիճակ էր: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ:

Կենտրոն վարչական շրջան Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է:Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար:…

Posted by Hakob Karapetyan on Friday, August 21, 2020