ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրեցին. «Ազատություն»

«Ազատություն». Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում», – հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բացի այդ, պետքարտուղար Բլինքենը հայտարարեց՝ աշխատում են ՀՀ-ի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը։

Նա հայտնեց, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնի ջանքերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության ու ՀՀ անխակությանն աջակցելու համար։ Երևանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և ԱՄՆ-ի հետ սերտորեն աշխատելուն, նշեց նախարարը։

«Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – նշեց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: