Արայիկ Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին: 

Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին  ներկայացրել նոր ղեկավարին:

 Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում: