Ավարտվել են Վանաձորի 7-րդ դպրոցի վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները

Արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով:

Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ_6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:

Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով իրականացրել է վերգետնյա անցումի շինարարությունը:

Այսուհետ 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը կհատեն առավել անվտանգ։

Այդ մասին հայտնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։