«Քաղաքացիական պայմանագիրը» երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ տելեգրամյան հերթական անանուն ու անհասցե ալիքով հրապարակվել, հետո էլ որոշ իրենց լրատվական համարող կայքերի կողմից վերահրապարակվել է ««Քաղաքացիական պայմանագրի» Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց» վերնագրով հոդված։

Թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հոդվածն ամբողջությամբ կատարյալ սուտ են ու զրպարտանք։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի տարբերություն այդ լրատվամիջոցների քաղաքական տանիքների, երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում։

Հ․Գ․ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին․․․