BP ընկերությունը Զանգելան-Ջաբրայիլ հատվածում արևային էլեկտրակայան կկառուցի.Ազատություն

British Petroleum նավթագազային ընկերությունն առաջիկա տարիներին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում արևային էլեկտրակայան կկառուցի։

Այսօր ընկերության ներկայացուցիչները նման համաձայնագիր են կնքել Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հետ։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` 240 մեգավատտ հզորությամբ ապագա էլեկտրակայանը տեղակայված է լինելու Զանգելան-Ջաբրայիլ հատվածում։

Առաջիկայում կողմերը ավարտին կհասցնեն էլեկտրակայանի նախագծման աշխատանքները։

Այս մասին հայտնում է Azatutyun.am