Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Շվեդիայի դեմ խաղում

Հայտնի է Շվեդիայի դեմ ընկերական խաղի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Արման Ներսեսյան, Անդրե Չալըշըր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Մոնրո Արարատ, Էդուարդ Սպերցյան, Վբեյմար Անգուլո, Հակոբ Հակոբյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Արթուր Միրանյան:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 1-ին ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն: