Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Սրբություն, Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը: Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:

Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»: