Վիրուսաբանը հայտնել է կորոնավիրուսի էվոլյուցիայի ամենավտանգավոր սցենարը

Կորոնավիրուսի գրոհը իմունային համակարգի որոշակի բջիջների վրա կհանգեցնի COVID-19-ի ամենավտանգավոր մուտացիայի: Դրա մասին “URA.RU”-ի հետ զրուցի ժամանակ պատմել Է բժիշկ ալերգաբան-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետի խոսքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի բջիջների հետ կորոնավիրուսի խաչասերման մասին Է, որը նաեւ վերաբերում Է ՌՆԹ-վիրուսներին:

«Եթե կորոնավիրուսն սկսում Է գրոհել Տ-լիմֆոցիտների վրա, ապա այն կկարողանա «անջատել» իմունային համակարգը, եւ մարդը այդ ժամանակ սկզբունքորեն չի կարողանա ապաքինվել»,-պարզաբանել Է բժիշկը:

Ընդամենը համավարակի ժամանակ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 9 միլիոն 925 հազար 806 մարդ, որոնցից 286 հազար 4 հիվանդ մահացել Է, 8 միլիոն 637 հազար 861-ը՝ ապաքինվել: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում Է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել:

Առավել դժվարին իրադրությունն ստեղծվել Է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է հինգերորդ տեղը: Պատվաստումը մնում Է վարակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը:

ՌԴ առողջապահությանն նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով վարակվածների շրջանում պատվաստում ստացածների բաժինը չի գերազանցում չորս տոկոսը, ծանր դեպքերը եզակի են, իսկ ստացիոնարներում հիվանդների մեծամասնությունը չպատրաստված անձինք են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: