ՌԴ-ն գիտի ընկերություն անել, պահել իր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի, կաջակցենք դժվարին իրավիճակում․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք կարողանում ենք ընկերություն անել, պահել մեր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում։ Համաճարակի ընթացքում մենք օգնել ենք տարբեր երկրների, այդ թվում ՝ Իտալիային և եվրոպական այլ երկրներին։ Սա ռուս ժողովրդի բնավորության օրինակ է», – ասել Է Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այսօր էլ Ռուսաստանն օգնել է փրկել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։

ՌԴ նախագահը հիշեցրել է պետական գործիչ Պյոտր Ստոլիպինի խոսքերը․ «Ռուսաստանի պաշտպանության գործում մենք բոլորս պետք է համաձայնեցնենք ջանքերը, պարտականությունները, իրավունքները մեկ պատմական բարձրագույն իրավունքի ՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքի պահպանման համար»: