Լավ, մի խելքը գլխին մարդ չկա Փաշինյանի կողքին, որ բացատրի, որ Աշոտն իր սեփականությունը չի. Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլի Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել է՝ «Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»։

Կարապետյանցը գրում է.

«Լավ, մի խելքը գլխին մարդ չկա Փաշինյանի կողքին, որ դադարեցնի էս կեղտոտ (տեղ-տեղ անմեղսունակ ելույթները) բառապաշա՞րը։ Մեկը չկա, որ բացատրի, որ Աշոտը իրա սեփականությունը ՉԻ, որ մի օր արթնանա ու որոշի «մատաղ անի» որդուն իրա ընտրաշավը «ճոխացնելու» համար !!!!!!!!!!!!!!!!!

Մենակ չասեք, ինչի չեմ խոսում մերժվածների բառապաշարի մասին։ Մերժվածների բառապաշարը ինձ հետաքրքիր չի, իրանց արդեն վաղուց մերժել ենք»։