«Լույս, խավար եվ Chat GPT». Վարդան Պետրոսյանը հանդես կգա նոր թատերախաղով

Վարդան Պետրոսյանը հանդես կգա նոր թատերախաղով: Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: Պետրոսյանը գրում է.

«Սիրելի բարեկամներ, 2025թ. Մարտի 10,11, 24, 25 ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում ես կներկայացնեմ իմ նոր թատերախաղը` «Լույս, խավար եվ Chat GPT»: Սա երգիծական մենաներկայացում է մեր մասին, մեր կյանքի հակասությունների` հոգեւոր – աշխարհիկ, իշխանություն – ընդդիմություն, եկեղեցի – պետություն – ժողովուրդ, որում ապրում ենք, կռվում, պայքարում, արարում` այսօրվա նոր հերոսի` արհեստական բանականության`Chat GPT ի մասնակցությամբ»: