Երեւանում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝

ՀՈՒՆԻՍԻ 9-14

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և հունիսի 10-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 10-13-ը՝ կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի և 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: