ԱՄՆ պետքարտուղարությունն իջեցրել է ճամփորդության համար Հայաստանի ռիսկայնության աստիճանը

ԱՄՆ պետքարտուղարություն վերանայել է Հայաստանի COVID-19-ի ռիսկայնության աստիճանը: Այն չորրորդ մակարդակից իջել է երրորդի: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը:

Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ցանկացած միջազգային ճանապարհորդություն պլանավորելիս նախապես կարդալ ճամփորդական ուղեցույցն ամբողջովին, ինչես նաև պետքարտուղարության COVID-19-ի էջը: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, այդուամենայնիվ, որոշ անվտանգային նախազգուշացումներ է պարունակում՝ կապված սահմանային լարվածության հետ:

Աղբյուր՝ Factor.am