Բաքուն քրեական գործ է հարուցել ԼՂ պատերազմում մասնակցած ՌԴ քաղաքացու նկատմամբ․ Factor.am

Պաշտոնական Բաքուն ավարտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում, իբր, հայկական կողմից մասնակցած ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, գրում է Factor.am-ը։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան, գտնվում է դատավոր Սամիրա Ալիևայի վարույթում։ Նախնական նիստը տեղի է ունենալու հունիսի 23-ին։

Բաքուն ՌԴ քաղաքացի Դուբակովի նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցել 214․-3․1՝ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, 218․2 ՝ մասնակցություն հանցավոր կազմակերպության, խմբավորման մեջ, 318․2՝ պետական սահմանի անօրինական հատում, հոդվածներով։ Էդուարդ Դուբակովն այժմ կալանքի տակ է։