Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք․ Փաշինյան. տեսանյութ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք։

Բայց մենք կարծում ենք, որ հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, հունիսի 20-ին ձեր մնալու կամ գնալու խնդիրն է, և ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացին որոշի, որ ինքը մնալու է, որ ինքը շենացնելու է, որ ինքն ապրելու է, որ ինքը հաղթելու է:

Եվ հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պիտի դրվի:Իմ ելույթը Իջևանի Ազատամարտիկների հրապարակում։