Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել

Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել
Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ինչպես նշում է civilnet.am-ը, այդ մասին հայտարարվել է այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ: Նրա հրաժարականը, աղբյուրի հաղորդմամբ, մամուլի հրապարակումների համաձայն կապվում է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանաշանակելու նրա անհամաձայնության հետ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան»,- ըստ աղբյուրի ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ Արմեն Գևորգյանը ցանկանում է իր գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում:

Արմեն Գեւորգյանի քաղաքական պաշտոնյայի կարիերան սկսել է 1997-1998 թթ-ին, որպես վարչապետ Ռոբերտ Քոչարյանի օգնական: Հետագա տարիներին Գեւորգյանը մշտապես գտնվել է Ռոբերտ Քոչարյանի կողքին, իսկ Սերժ Սարգսյանի թիմում նրա աշխատանքը շատ վերլուծաբանները գնահատում էին, որպես Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը գործող իշխանություններում: