Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ազամատ Աբդիմոմունովին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: