Ինչպես են ՔՊ-ականները մեկնաբանում Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի աղմկահարույց ձայնագրությունը. Factor.am

Հունիսի 13-ին՝ քարոզարշավի 7-րդ օրը, համացանցում հրապարակվեց ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ Գասպարյանը կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ կասկածի տակ դնելով նրա հոգեկան առողջությունը, գրում է Factor.am-ը:

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,- Սուրեն Պապիկյանին դիմելով ասում է Դիանա Գասպարյանը:

Լրագրողներն այսօր ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում փորձել են Փաշինյանից և նրա թիմակիցներից այս ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը որևէ մեկնաբանություն չեն տվել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս ձայնագրության հետ կապված քննարկումները անկարևոր թեմա է որակել. «Չափազանց անկարևոր թեմա է այս պահին, և մենք կենտրոնացած ենք քարոզարշավի վրա»:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով ձայնագրությանը, նշեց. «Ես չեմ մեկնաբանում գաղտնի ձայնագրած և տեսագրած որևէ բան»: