Ժնևում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շատ սպասված հանդիպումը, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Ղեկավարները շնորհակալություն են հայտնել միմյանց իրենց հանդիպման սկզբում՝ ամերիկյան և ռուսական լրատվամիջոցների առջև:
«Պարոն Նախագահ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այսօր հանդիպելու ձեր նախաձեռնության համար: Գիտեմ, որ երկար ճանապարհ եք անցել », – ասել է Պուտինը թարգմանչի միջոցով: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կուտակված շատ խնդիրներ ունեն, որոնք պահանջում են ամենաբարձր մակարդակի հանդիպում: Եվ հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի », – հավելել է նա:
«Շնորհակալություն», – ասել է Բայդենն ու ավելացրել,-«Ինչպես ես ասացի դրսում, կարծում եմ՝ միշտ ավելի լավ է դեմ առ դեմ հանդիպել»:
Երկու կողմերն էլ կարևորում են համագործակցության հնարավորությունները, բայց նվազեցնում են Մոսկվայի և Վաշինգտոնի լարված հարաբերությունների ցանկացած բարելավման սպասումները: Ենթադրվում է, որ հանդիպումը կլինի ավելի շատ բողոքների փոխանցում, քան նշանակալի պայմանավորվածությունների ձեռքբերման հարթակ: