Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է ՔՊԿ վարչության անդամների հետ․ Factor.am

Քիչ առաջ կառավարության շենքում տեղի է ունեցել արձակուրդի մեջ գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը թիմակիցների հետ, գրում է Factor.am-ը։

Կառավարության շենքում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը և արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Վերջիններս լրագրողների որևէ հարցի չպատասխանեցին ու արագ հեռացան կառավարության շենքից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված է ՔՊԿ-ի քարոզարշավային եզրափակիչ հանրահավաքը։